Ռամոսը Covid-ի դրական թեստ է հանձնել
13/04/2021 16:36

Ռամոսը Covid-ի դրական թեստ է հանձնել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը վարակվել է կորոնավիրուսով:

Ինչպես հաղորդում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, պաշտպանի թեստի պատասխանը դրական է։ 

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռամոսը 15 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում և դարձել երկու գոլի հեղինակ:

Ռամոսը Covid-ի դրական թեստ է հանձնել