Ջաբրայիլում որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն
13/04/2021 19:23

Ջաբրայիլում որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն:

Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո:

Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541:

Ջաբրայիլում որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն