.jpg)
14/04/2021 16:50
Հայաստանում կորոնավիուսից մահացության ցուցանիշը համաշխարհային միջին մակարդակից բավական ցածր է. Նախարար
Հայաստանը գրանցել է կորոնավիրուսից 1,7 տոկոս մահացության ցուցանիշ: Այս մասին խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց. «Այդ ցուցանիշը համաշխարհային միջին մակարդակից բավական ցածր է: Միջինը 2 տոկոսն է»: