14/04/2021 17:47
Պեսկովը բացահայտել է Պուտինի ու Բայդենի զրույցի մանրամասները
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցի տոնայնության մասին:
«Գործնական», - ասել է նա:
Նա նաև նշել է զրույցի տևողությունը:
«Դուք ինքներդ կարող եք եզրակացնել թեմաների առատությունից, որոնք երկու կողմերից էլ անվանվել են այս զրույցի արդյունքում, որ խոսակցությունը բավականին երկար է եղել», - ավելացրել է նա:
Պեսկովը նշել է, որ խոսակցության արդյունքներից հետո պարզ է, որ Վաշինգտոնը կարող է կատարելապես օգտագործել իր ազդեցությունը Կիևի վրա, որպեսզի տեղի ունենա դեէսկալացիա:
Կրեմլի խոսնակը լրագրողներին ասել է նաև, որ Պուտինն ու Բայդենը զրույցի ընթացքում չեն շոշափել Ալեքսեյ Նավալնիի թեման: