Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի շուրջ 600 դեպք
15/04/2021 15:44

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի շուրջ 600 դեպք

Մինչև օրս Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի շուրջ 600 դեպք, ԱԺ-ում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Միջակայքը 90 օրից ավելի պետք է լինի, որպեսզի արձանագրվի կորոնավիրուսի կրկնավարակ», - նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ աշխարհում շուրջ 20 հազար կրկնավարակի դեպք է գրանցվել: Ավանեսյանը թիվը մեծ չի համարում:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի շուրջ 600 դեպք