Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն
15/04/2021 15:52

Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։

Հարցը ներառված է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։

Նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը։

Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝
Ոստիկանությունը,
Ոստիկանության զորքերը,
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը,
Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն