15/04/2021 16:08
Ժամանակավորապես կփակվի Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելը
Ապրիլի 17-ին և 18-ին ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-20:00-ն՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - նշված է հաղորդագրության մեջ: