Երեկ Ջրականում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել. ականապայթյունայինից հետո աշխատանքները դադարեցվել են
16/04/2021 11:30

Երեկ Ջրականում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել. ականապայթյունայինից հետո աշխատանքները դադարեցվել են

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են:

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ:

Երեկ, Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են:

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ Ջրականի շրջանում որոնումների ընթացքում ականապայթյունային վիրավորում էր ստացել Արցախի ԱԻՊԾ օպերատիվ խմբի հրամանատարը:

Երեկ Ջրականում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել. ականապայթյունայինից հետո աշխատանքները դադարեցվել են