Եթե իշխանափոխության փորձ արվի, խորհրդարանական մեծամասնությունն ինձ նորից վարչապետ կընտրի. բոլոր սցենարները հաշվի ենք առել. Նիկոլ Փաշինյան
17/04/2021 16:08

Եթե իշխանափոխության փորձ արվի, խորհրդարանական մեծամասնությունն ինձ նորից վարչապետ կընտրի. բոլոր սցենարները հաշվի ենք առել. Նիկոլ Փաշինյան

Չենք կարող ասել, որ Հայաստանում այսօր կա արդարադատություն և արդարություն, Վայոց ձորի Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը մյուս կողմից ընդգծեց՝ Հայաստանում այսօր համակարգված կոռուպցիա չկա:

«Առաջիկայում լինելու են խորհրդարանական ընտրություններ, ում չենք կարողացել դատել մենք, դուք կարող եք ձեր քվերակությամբ դատել: Մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ կարող եք դատել, համոզված եմ՝ հայ ժողովուրդը արդար կդատի», - նշեց Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ եթե որոշ ուժեր փորձեն իշխանափոխություն իրականացնել, խորհրդարանական մեծամասնությունն իրեն նորից վարչապետ կընտրի. «Մենք բոլոր սցենարները հաշվի ենք առել»:

Եթե իշխանափոխության փորձ արվի, խորհրդարանական մեծամասնությունն ինձ նորից վարչապետ կընտրի. բոլոր սցենարները հաշվի ենք առել. Նիկոլ Փաշինյան