Ռազմագերիներ, անհետ կորածների խնդիրներ, ՊՆ-ի, ԳՇ-ի իրադարձություններ և Սյունիքի հարցեր. «Հենակետը» ամփոփել է լուրերը

17/04/2021 13:20

Ռազմագերիներ, անհետ կորածների խնդիրներ, ՊՆ-ի, ԳՇ-ի իրադարձություններ և Սյունիքի հարցեր. «Հենակետը» ամփոփել է լուրերը


«Հենակետ» կենտրոնն ամփոփել է անցնող շաբաթվա լուրերը: Անդրադարձ է կատարվել անվտանգության ոլորտին:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Շաբաթվա սկզբնամասում ֆրանսիական Le Point հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակման գործընթացը ձգձգելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ խնդրին լուծում տալուն: Ըստ պարբերականի՝ մոտավոր հաշվարկներով ներկայում մոտ 200 մարդ շարունակում է կալանավորված մնալ բռնապետական երկրի բանտերում:
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում ապրիլի 12-ին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը, ԵԽ պատգամավորները և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հորդորել են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր` հայ գերիներին ազատելու համար։ Թաթոյանն իր հատուկ զեկույցում կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից:

Երկուշաբթի, ապրիլի 12-ին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կառավարության դիմաց հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ գերիների վերադարձի մասին կեղծ տեղեկությունների մասին։ Հարցի վերաբերյալ Գևորգյանը նշել է, թե մեկնաբանություններ չունի։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին տեղեկություն էր տարածվել, որ նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երեւան, ինչը հաստատել էր ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Ապա ինքնաթիռը վայրէջք էր կատարել ու պարզվել, որ այն դատարկ է։

Ապրիլի 12-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայ գերիների վերադարձը հայրենիք Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից մեկն է:

Ապրիլի 12-ին, անհետ կորած զինծառայողներիմի խումբ հարազատներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պահանջել են հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս հետ քննարկելու գերիների վերադարձի հարցը։

Վարչապետի օգնականը ծնողներին դիմավորել է շենքի դիմաց՝ ուղեկցելու ներս։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպումը բաց ֆորմատով չի լինի, չնայած ծնողները պահանջել են այն լուսաբանել։ Օգնականը նշել է, որ լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են մոտեցել, վարկաբեկել են ծնողներին ամեն կերպ, չեն լուսաբանել նրանց «գեղեցիկ» ակցիաները՝ օրինակ դեպի Եռաբլուր քայլերթը, փոխարենը լուսաբանել են միայն հրմշտոցները։

Ապրիլի 13-ին, Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերում գերեվարված շիրակցիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի շենքը՝ պահանջելով որդիների վերադարձի մասին հստակ տեղեկություններ, ինչպես նաև hանդիպում պահանջել Նիկոլ Փաշինյանի ու Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նրանք երկու օր շարունակ փակ են պահել Շիրակի մարզպետարանի մուտքը։ Ապրիլի 14-ին, կեսօրին, հարազատները ակցիան դադարեցրել են, նրանց հետ բանակցել են ուժային կառույցի ներկայացուցիչներ, այլ մանրամասներ հայտնի չեն։

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Խոսքը վերաբերվում է Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործին։ Այս դեպքի շրջանակներում փետրվարի 13–ին ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը) մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ Գեներալ –մայորի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Ապրիլի 15-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիները ակցիա են կազմակերպել, պահանջելով վերադարձնել Ադրբեջանում պահվող ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Ակցիային ներկա են եղել գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատներ: Հավաքվածները հիշեցրել են, որ նոյեմբերի 9-ին հրադադարի համաձայնագիրը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև և երեք երկրներից ներկայացուցչություն ունի ՌԴ-ն, ուստի պետք է հետևողական լինի համաձայնագրի կետերի իրականացմանը։

ԵԱՏՄ երկրները քննարկել են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը: Նշվել է, որ Բաքուն կկարողանա Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե դրան համաձայնի Երևանը։ Որպեսզի դա տեղի ունենա, պետք է լուծվի հայ ռազմագերիների հարցը։ Երևանը ցուցակ է կազմել, որի մեջ կա մոտ 200 անուն և այն արդեն հանձնել է Կարմիր խաչին:

Ապրիլի 15-ին, Արցախում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանում գտնվող հայ գերիները հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ։ Ըստ նրանց՝ տղաները հավաստիացրել են, որ առողջական խնդիրներ չունեն։

Ապրիլի 16-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մոսկվայի հետ գերիների հարցը քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման դեմ բողոք կներկայացվի։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմում ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Սակայն Արտակ Դավթյանի նշանակումից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Գասպարյանի փաստաբանը նշել է,թե որոշումն ակնհայտ ապօրինի է։ Փաստաբանը հավելել է, թե ձգտում են, որ խնդիրը լուծվի ներպետական ատյաններում, բայց չեն բացառում նաև ՄԻԵԴ դիմելու հարցը։

Ապրիլի 13-ին, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
Հիշեցնենք`ապրիլի 6-ին գեներալ–մայոր Արշակ Կարապետյանն ազատվել էր ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Կարապետյանը ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից հեռացվել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին ԶՈւ–ին ճիշտ ժամանակին չտեղեկացնելու մեջ։
Նշենք, որ ՀՀ վարչական դատարանի դատավորը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Վարչական դատարանի կողմից վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցն ընդդեմ ՊՆախարարի և ԶՈՒ ԳՇ պետի, որոնց հրամաններով Տիրան Խաչատրյանը հանվել էր ԶՈՒ ԳՇ անձնակազմի ցուցակներից և համապատասխանաբար ազատվել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։
Խաչատրյանի ներկայացուցիչն էլ նշել է, որ Տիրան Խաչատրյանն այս պահին շարունակում է հանդիսանալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը:

Լրատվականներից մեկի հետ հարցազրույցումն էլ Տիրան Խաչատրյանը, խոսելով մոտ 5 տասնյակ բարձրաստիճան զինվորականների կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, նշել է, որ եթե կա ինչ-որ մեկը, ով հրաժարվել է այդ պահանջից, թող հայտարարի այդ մասին։

Ապրիլի 14-ին հայկական օրաթերթերից մեկի տեղեկություններով՝ Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են տարբեր պաշտոնի ու կոչման զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները, դրան զուգահեռ շարունակելով նաև հետապնդումներն Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականների նկատմամբ, նրանք, ովքեր չեն ենթարկվում, բացի կաշառելու դեպքերից, նաև սպառնում ու վախեցնում են հնարավոր քրգործերով:

Ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին, փորձել է պարզաբանումներ է ներկայացրել, ինչը մամուլում և սոցիալական ցանցերում լայն քննարկման և կոշտ հակադարձումների առիթ է դարձել: Վարչապետի ելույթի մեծ թվով դրվագներ հակասում էին մինչ այդ իր կողմից, նույն հարցի վերաբերյալ հնչեցված պարզաբանումներին:

Փաշինյանը, անդրադառնալով Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, թե պատերազմի 4-րդ օրը զեկուցել է, որ առաջիկա օրերին պետք է պատերազմը կանգնեցնել, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ առնչություն չունի։ Վարչապետը պնդել է, թե հակառակը, Գասպարյանն ասել է (խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է) հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ նշելով, թե այլ բան այդ բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ «Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»,-նշել է Գասպարյանը։

Ապրիլի 15-ին Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել: ԱԽ-ի՝ 30.09.2021 թ. նիստի փաստաթղթերով ցույց է տրված Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ, ով իրադրությունը մարտավարական առումով գնահատել է անփոփոխ և հավաստիացրել, թե «իրենց առջև դրված խնդիրը շարունակում են կատարել ու մինչև վերջ շարունակելու են կատարել»։ Սակայն զեկույցի շատ հատվածներ, «գաղտնիության նկատառումներով» փակված է եղել, ինչը հնարավորություն չի դարձնում հասկանալ, թե իրականում ինչ է եղել զեկույցում: Կան հիմնավոր կասկածներ առ այն, որ ԱԽ-ը ներկայացրել է միայն իրենց ձեռնտու հատվածները:

Հաջորդ օրն Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որով դիմել է Ազգային Ժողովի նախագահին և խմբակցությունների ղեկավարներին, առաջարկելով խորհրդարանում ձևավորել քննիչ հանձնաժողով պատերազմին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու համար:

Օնիկ Գասպարյանի պնդմամբ ԱԽ Քարտուղարության կողմից հրապարակված է պատերազմի օրերին տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստերից ընտրովի հատվածներ, որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը:

Սյունիքի մասին

«Nouvelles d'Arménie» պարբերականն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որը վերաբերում է Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների կողմից հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ քարեր նետելուն:
Լրատվամիջոցը ևս հավանություն է տվել Սյունիքում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու Պաշտպանի առաջարկի անհրաժեշտության գաղափարին։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, արձագանքելով Զանգեզուրի միջանցք վերադառնալու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարությանը, բացառել է, որ աշխատանքների ընթացքում քննարկելու է միջանցքի հարց։ Ըստ նրա՝ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե մի հարց։

Անդրադառնալով հատկապես Սյունիքում սահմանային անվտանգության խնդիրներին, փորձագիտական որոշ շրջանակներ առանցքային են համարել քննարկման տիրույթում դիտարկել հայ-ռուսական համատեղ գործակցության հարցը, հնարավորության դեպքում ընդլայնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի պահպանության տակ գտնվող սահմանագիծը:
Նրանց կարծիքով՝ առաջնային ձևով պետք է դիտարկել Նախիջևանի հետ Հայաստանի սահմանի՝ Երասխից-Մեղրի և Մեղրից Գորիս սահմանահատվածը ՌԴ-ի հետ համատեղ պահպանության տակ վերցնելու հարցը: Այսինքն՝ չսահմանափակվել Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետի տեղակայմամբ և ռուս զինծառայողների՝ Գորիս-Կապան ճանապարհին, ծառայության իրականացմամբ:

Այլ թեմաներ

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ԼՂ-ում Իսկանդեր Մ հրթիռների բեկորների հայտնաբերման վերաբերյալ Բաքվի տեղեկությունը քննարկվում է ՌԴ-ի ու Ադրբեջանի զինվորականների երկխոսության շրջանակում։ Զինվորականները քննարկում են համապատասխան բոլոր հարցերը, ասել է Պեսկովն ի պատասխան հարցի, թե արդյոք թեման բարձրացվել է ՌԴ և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում։

Հիշեցնենք, որ Ալիևն ապրիլի 13-ին հայտարարել է, որ այդ հարցը բարձրացրել է Պուտինի հետ հեռախոսազրույցում, սակայն դեռ պատասխան չկա։ Նա ասել է նաև, թե ապրիլի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական նամակ է ուղղարկել ՌԴ ՊՆ, ներկայացնելով տեսանյութեր և նկարներ, որոնք հաստատում են հրթիռի բեկորների հայտնաբերումը։ 9 օր է անցել, և իրենք դեռ պատասխան չենք ստացել։
Ռուսաստանի ԶՈւ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Գրեխովը հայտնել է, որ ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգը կուժեղացվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներով:

Գրեխովը տեղեկացրել է նաև, որ ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի ուժերի կառավարման մարմինների և ՀՕՊ-ի հերթապահ ուժերի մասնակցությամբ հաջորդ մասշտաբային զորավարժությունները տեղի կունենան 2022 թվականին:
Հունվարի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զորահավաքից խուսափելու հարցին՝ հայտնելով, թե Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար շուրջ 10 հազար անձ է հետախուզվում։ Այդ հոդվածն առնչվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերին։

Ապրիլի 16-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մոտ ժամանակներում հայկական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։
Փոխվարչապետը նշել է, որ ամենայն հավանականությամբ համաձայնություն չի տա Ադրբեջանի մասնակցության մասին։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: ԶՈՒ անձեռնմխելի պաշարներում պահպանվող սննդամթերքը կպահպանվի պահածոյացված վիճակում, ինչի համար մշակվել է պատերազմական ժամանակաշրջանի համար նոր չափաքանակներ, որում ձավարեղենը և մակարոնեղենը փոխարինվել են պահածոյացված պատրաստի ճաշատեսակներով: Հնարավորություն կընձեռվի անձնակազմին օրվա հասանելիք սննդամթերքը հատկացնել անհատական փաթեթավորմամբ, իսկ տեղափոխման գործընթացը կիրականացվի ավելի արագ:
ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և սահմանված կարգով ու ժամկետում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում:

Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 15-ի նիստում քննարկել և դրական եզրակացություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին։


Նախատեսվող փոփոխությամբ՝ Արցախի ԶՈՒ-ում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու հնարավորություն կտրվի նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 55 տարեկան, պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիներին և իգական սեռի քաղաքացիներին՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:
ՀՀ ՊՆ-ից տեղեկանում ենք, որ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի՝ Դուշանբեում անցկացվող հերթական նիստին։
Շաբաթվա ընթացքում տարբեր զորամիավորումների զորամասերում անցկացվել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ, վարժանքներ, կրակային պատրաստության պարապմունքներ, հավաք-խորհրդակցություններ, իրականացվել շտաբային մարզումներ։

Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները նորից լայն քննարկման են արժանացել, բավականին շատ լուսաբանվել են ռազմագերիներին, անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրները, ԳՇ նախկին և ներկա ղեկավար կազմի շուրջ ծավալվող իրադարձությունները, տեղի ունեցող գործընթացների լուսաբանումները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը