Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն (մաս 4-րդ). Razm.info

17/04/2021 13:10

Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն (մաս 4-րդ). Razm.info


Razm.info-ը շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել, թեպետ նրանց զգալի մասն ամիսներ առաջ է հուղարկավորվել։

Հրադադարի եռակողմ հայտարարությունից անցել է ավելի քան 5 ամիս, այնուամենայնիվ պաշտոնական աղբյուրները (օր.՝ ՀՀ ՊՆ-ն, կամ Միասնական տեղեկատվական հարթակը) այդպես էլ չեն հրապարակել պատերազմի ընթացքում զոհվածների միասնական անվանացանկ։

Պետական տարբեր կառույցներ՝ Արցախի ՊԲ-ն, ՀՀ ՊՆ լրատվամիջոցները, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը և այլն պարբերաբար հրապարակում են տարբեր ոչ ամբողջական ցուցակներ, որոնք մասամբ համընկնում են, մասամբ տարբերվում, կան նաև կրկնություններ, սխալներ (օր.՝ նույն մարդու ազգանվան կամ հայրանունի տարբեր գրելաձևերի պատճառով)։

Իրար հակասում են նաև պաշտոնյաների և պետական գերատեսչությունների հայտնած թվերը, հաճախ օգտագործվում են երկիմաստ կամ անորոշ ձևակերպումներ։ Օր.՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է անցկացված փորձաքննությունների թիվը, չպարզաբանելով, թե ի վերջո քանի մարմին է նույնականացվել այդ փորձաքննությունների արդյունքում։

Պարզ չէ նաև, թե արդյոք այդ վիճակագրության մեջ ընդգրկված են Արցախի զոհված բնակիչները, նամանավանդ պատերազմի առաջին կեսի ընթացքում զոհվածները։ Տրամաբանական է, որ այն զոհվածները, որոնց ճանաչելու խնդիր չի եղել, դատաբժշկական փորձաքննության համար ՀՀ բերելու իմաստ չկար և նրանք հուղարկավորվել են Արցախում, այդ թվում և այն տարածքներում, որոնք հետագայում գրավել է թշնամին։

Razm.info-ի թիմն արդեն 5 ամիս է, փորձում է հավաքել զոհվածների միասնական ցուցակ՝ օգտվելով բաց աղբյուրներից։ Մեզ նաև տեղեկություններ են փոխանցում զոհվածների բարեկամները, ծանոթները։

Այժմ մենք աշխատում ենք 44-օրյա պատերազմի մասին առանձին կայքի վրա, որտեղ նաև կընդգրկվի զոհվածների հնարավորինս լիարժեք անվանացանկը։

Մինչ նոր կայքի գործարկումը հրապարակում ենք պատերազմում զոհվածների ևս 71 անուն, որոնց մասին պաշտոնական աղբյուրներն առ այսօր լռել են։

ԿԱՐԵՎՈՐ. Թեպետ հնարավորինս մանրակրկիտ ստուգում ենք տեղեկությունները, սակայն հաշվի առնելով դրանց հսկայական ծավալը, տարբեր աղբյուրներից ստացված երբեմն իրար հակասող ինֆորմացիան, մեր տվյալներում հնարավոր է տեղ գտնեն վրիպակներ, սխալներ։ Այդպիսիք նկատելու դեպքում կխնդրենք տեղեկացնել Ռազմինֆոյի թիմին մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով։

Պետրոսյան Հարութ Օլեգի, 1993 թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, վիրավորվել է Սղնախում, մահացել նոյեմբերի 11-ին։

Հարությունյան Մեխակ Ռուբենի, 1979թ․, Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից։

Անդրեասյան Անդրեաս Տիգրանի, 2001թ․, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից, ժամկետային զինծառայող, վիրավորվել է հոկտեմբերի 28-ին, մահացել՝ նոյեմբերի 6-ին։

Մակոյան Թեմուր, ծնունդով՝ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղից, եզդիական հոգևորական «փիր» խմբից (կաստայից)։

Ավանեսյան Վահագն Արթուրի, 1995թ․, Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ, զոհվել է նոյեմբերին Մարտունիում։

Ավագյան Արտյոմ Արեգի, 1996թ․, Ստեփանակերտից, կամավորական, զոհվել է հոկտեմբերի 3-ին Ֆիզուլիում։

Ալավերդյան Կառլեն Նիկոլայի, 1972թ․, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ, կամավորական, զոհվել է հոկտեմբերի 27-ին Թաղավարդում։

Ավանեսյան Գևորգ Արթուրի, 1994թ․, Արցախի Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, զոհվել է Քաշաթաղում նոյեմբերի 4-ին։

Խաչատրյան Արթուր Վլադիմիրի, 1990թ․, ծնունդով՝ Երևանից, Արցախի Ասկերանի շրջանի բնակիչ։

Միրզոյան Նորայր Բորիսի, 1982թ․, Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր, զոհվել է նոյեմբերի 5-ին։

Աղաբեկյան Մխիթար Ավետիքի, 2002թ․, ծնունդով՝ Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից, ժամկետային, զոհվել է Մարտունիում հոկտեմբերի 29-ին։

Բախշիյան Մուրադ Սերգեյի, ծնունդով՝ Մարտակերտից։

Մալինցյան Գագիկ Արամի, 2001թ․, ծնունդով՝ Գորիսից, զոհվել է նոյեմբերի 8-ին Արցախում։

Արզումանյան Արսեն Արամի, 1996թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, Արցախի ԱԱԾ լեյտենանտ։

Դեմիրճյան Սերյոժա Սամսոնի, Արցախի Ասկերանի շրջանից։

Թորոյան Արտուշ Ավետիսի, Արցախի Ասկերանի շրջանից։

Թորոյան Սասուն Անդրանիկի, Արցախի Ասկերանի շրջանից։

Համբարձումյան Լեռնիկ Բորիսի, 1975թ․, Արցախի Ասկերանի շրջանից։

Ջպանյան Գևորգ Լյովայի, Արցախի Ասկերանի շրջանից։

Լալայան Էրիկ Սեյրանի, ծնունդով՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից, ավագ ենթասպա, զոհվել է Մեծ Թաղեր գյուղի մատույցներում հոկտեմբերի 10-ին։

Աղաբեկյան Սերո Սենորիկի, 1998թ․, ծնունդով՝ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից:

Գալստյան Գարիկ Յուրիի, 1987թ․։

Բալաշյան Ալբերտ Յուրիի, 2000թ․, ծնունդով՝ Արցախից։

Մաթևոսյան Անդրանիկ է․, 2000թ․։

Ղահրամանյան Գրիգոր, 1963թ․։

Ստեփանյան Միխայիլ Կամոյի, 2002թ․։

Մայիլյան Մավրիկ Վասիլի, ծնունդով՝ Արցախի Ասկերանի շրջանից։

Սարգսյան Գոռ Հրայրի, 1999թ․, ծնված՝ Բերձորում, կամավորական, զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիի համար մարտերում։

Բաբայան Վանիկ Վահանի, 1988թ․, Բերձորի բնակիչ, կամավորական, զոհվել է նոյեմբերի 9-ին Բերձորում։

Առաքելյան Սասուն Լավրենտի, 2001թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Աղավնո գյուղի բնակիչ, ժամկետային։

Բաբայան Արամ Մելսիկի, 1989թ․, Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղի բնակիչ։

Աղաջանյան Սուրիկ Գագիկի, 1974թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Միջնավան գյուղի բնակիչ։

Գասպարյան Գոռ Հակոբի, 1993թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Մոշաթաղ գյուղի բնակիչ։

Քարամյան Մկրտիչ, կապիտան, զոհվել է հարավում։

Դոդորյան Մանվել Ռուբիկի, 1992թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի Քարեգահ գյուղի բնակիչ։

Յակուբով Վիտալիկ Իվանի, 1995թ․, Բերձորի բնակիչ, զոհվել է հոկտեմբերի 10-ին։

Վերանյան Հովիկ Վարուժանի, 2001թ․, ծնունդով՝ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղից, ժամկետային, զոհվել է Զինավանում հոկտեմբերի 21-ին։

Մարտիրոսյան Արտակ Գագիկի, 1975թ․, խաղաղապահ, փոխգնդապետ, զոհվել է հոկտեմբերի 15-ին։

Մարտիրոսյան Հրաչյա Գալուստի, 1979թ․, Արցախի Քաշաթաղ շրջանի բնակիչ, զոհվել է Ջաբրայիլում։

Սահակյան Արշակ Մերուժանի, 2001թ․, ժամկետային, ծնունդով՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղից, ժամկետային։

Ավետյան Սեյրան Կարենի, 1998թ․, Վորոնեժի բնակիչ, ժամկետային, զոհվել է հոկտեմբերի 17-ին։

Ղուկասյան Ալեք Լիպարիտի, 1997թ․, ծնունդով՝ Շիրակի մարզի Թորոսգյուղից։

Գաբրիելյան Հունան Սուրենի, 2002թ․, ծնունդով՝ Շուշիից, «Ես եմ» ծրագրի մասնակից, ժամկետային, զոհվել է նոյեմբերի 2-ին։

Ագանյան Մկրտիչ, 1990թ․, Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղ բնակիչ, ԱԱԾ սահմանապահ, զոհվել է նոյեմբերի 8-ին։

Աբրահամյան Տավրոս Մխիթարի, 1994թ․, ծնունդով՝ Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղից, կամավորական, Ֆիդայի Չոլոյի ծոռը, զոհվել է հոկտեմբերի 6-ին Վարանգաթաղի մարտերում։

Աղաջանյան Անդրանիկ Սուրենի, 1991թ․, ծնունդով՝ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, կապիտան, զոհվել է հոկտեմբերի 5-ին։

Ջաբյան Արմեն Արտաշի, 1992թ․, կապիտան, Արցախի Մարտունու շրջանից, կապիտան, զոհվել է հոկտեմբերի 9-ին Ջաբրայիլում։

Միքայելյան Վրույր Վագիֆի, 1994թ․, ծնունդով՝ Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղից, կապիտան։

Սարգսյան Յակով Էրիկի, 1996թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, կամավորական, զոհվել է նոյեմբերի 5-ին Շուշիի համար մարտերում։

Խոսրովյան Դավիթ Հրանտի, 2001թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, ժամկետային, զոհվել է հոկտեմբերի 19-ին Կարախանբեյլիում։

Վերմիշյան Վահրամ Արամի, 2001թ․, ծնունդով՝ Ագարակ գյուղից, ժամկետային, զոհվել է հոկտեմբերի 17-ին Մատաղիսում։

Վաղաշյան Արթուր Վիկտորի, 1997թ․, ծնունդով՝ Հրազդանից, ժամկետային։

Հարությունյան Մարտիրոս Ռոմանի, 1999թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, Մոսկվայի բնակիչ, ժամկետային, զոհվել է Վարանդայում։

Լալայան Վահրամ Սալիմի, 1974թ․, պահեստազորային, Արցախից, զոհվել է հոկտեմբերին։

Բեգլարյան Հայկ Վահանի, 2001թ․, Արցախից, զոհվել է հոկտեմբերի 28-ին։

Վարդանյան Մարսել Կիմի, 2000թ․,Արցախից, զոհվել է հոկտեմբերի 8-ին։

Աբրահամյան Սուրեն Սամվելի, 1995թ․, Արցախից։

Ղուկասյան Արամ Կամոյի, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից։

Ավանեսյան Էրիկ Գարիկի, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից։

Ղազարյան Սուրեն Մովսեսի, 2001թ․, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից, ժամկետային։

Ավանեսյան Էրիկ Գնելի, 2000թ․, ծնունդով՝ Արցախի Ասկերանի շրջանից։

Ստեփանյան Արթուր Սերժիկի, Արցախի Ասկերանի շրջանից։

Սարգսյան Վիտալի Արտյուշի, Արցախի Ասկերանի շրջանից։

Խաչատրյան Սլավիկ Վահանի, Արցախի Ասկերանի շրջանից։

Չոբանյան Աշոտ Ալիկի, 1978թ․, ծնունդով՝ Ջավախքից, Եղվարդ քաղաքի բնակիչ, փոխգնդապետ, զոհվել է հոկտեմբերի 15-ին։

Հովհանիսյան Սամվել Սուրենի, 1995թ․, ծնունդով՝ Ջավախքի Ագանա բնակավայրից, ավագ լեյտենանտ, զոհվել է նոյեմբերի 1-ին։

Հովհաննիսյան Հովհաննես Գևորգի, 1977թ․, Ջավախքի Փոկա բնակավայրից։

Հակոբյան Ռուսլան Նիկոլայի, 1985թ․, Ջավախքի Փոկա բնակավայրից)։

Աղջոյան Մխիթար Խաչիկի, 1964թ․, ծնունդով՝ Ջավախքի Մեծ Արագյալ բնակավայրից, ՀՀ բնակիչ, երկրապահ, զոհվել է հոկտեմբերի 18-ին Հադրութում։

Խաչատրյան Արտուշ Արարատի, 1998թ․, Գյումրիից, զոհվել է հոկտեմբերի 11-ին։

Հարությունյան Րաֆֆի Սամվելի, 1999թ․, Արցախի Քաշաթաղի շրջանի Շիրակ գյուղի բնակիչ։

Շարքի առաջին, երկրորդ և երրորդ մասերը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը