Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի շրջանում
19/04/2021 11:26

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի շրջանում

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

ԱԻՊԾ-ից հայտնում են, որ ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։