.jpg)
19/04/2021 17:13
Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման 192 դեպք
Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման 192 և հարավաֆրիկյան շտամով՝ 21 դեպք: Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:
«Այդ ժամանակաշրջանում մենք առանձնացրել ենք բրիտանական շտամի 192, հարավաֆրիկյան շտամի՝ 21 նմուշ», - ասել է Պոպովան՝ բաժանմունքի ընդհանուր ժողովի ժամանակ: