Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
20/04/2021 16:06

Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն:

ԱԻՊԾ-ից հայտնում են, որ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546:

Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն