Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրում
20/04/2021 12:47

Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 
«Այս տարվա սկզբին արտերկրում գտնվելիս նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալուց և առողջանալուց հետո, բժիշկների ցուցումով
նախագահը և իր տիկինը պատվաստվել են կորորոնավիրուսի դեմ» , - Aysor.am-ի գրավոր հարցին պատասխանել են նախագահականից։
 
Իսկ թե ի՞նչ պատվաստանյութով՝ հարցին նախագահի աշխատակազմից չեն պատասխանել։
Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրում