Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զինծառայողի դի
20/04/2021 18:42

Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զինծառայողի դի

Ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ 

Կատարվում է քննություն: 
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զինծառայողի դի