.jpg)
21/04/2021 10:33
«Թուրք Նիկոլ», «Նիկոլ դավաճան». մեղրեցիները պահանջում են, որ վարչապետը հեռանա մարզից (Տեսանյութ)
Սյունիքում լարված իրավիճակ է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Մեղրիում է, սակայն մեղրեցիները նրան չեն ընդունում, պահանջում են, որ նա հեռանա մարզից:
Նրանք հայհոյում են Փաշինյանին, նաև վանկարկում՝ «թուրք Նիկոլ», «Նիկոլ դավաճան»:
Քիչ առաջ ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ էր սկսվել:
Հավաքվածները փորձում են փակել գերեզմանոցի ճանապարհը՝ թույլ չտալով Փաշինյանին գնալ այնտեղ: Նրանք խոչընդտում են նաև վարչապետին ուղեկցող մեքենաների տեղաշարժը: