22/04/2021 15:50
Այ տենց՝ ստորանալով պետք ա բերման ենթարկվեն. Հրաչյա Հակոբյան
Ստորանալով պետք ա բերման ենթարկվեն, անդրադառնալով սյունեցիներին՝ ասաց իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Բա պետք է բերման ենթարկվեն և պետք ա այ տենց՝ ստորանալով բերման ենթարկվեն, որովհետև նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին», - խորհրդարանում լրագրոների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նշենք, որ նախօրեին Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո, իրավապահ մարմիններին հրահանգ էր տրվել կոշտ ձևով արձագանքել, «կտրուկ ու հատուկ գործողություններով այդ հարցը լուծել»։
Արդեն կան մի խումբ բերման ենթարկվածներ, իսկ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալել են: