Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է պայթյել. կա երկու զոհ և մեկ տուժած
22/04/2021 09:12

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է պայթյել. կա երկու զոհ և մեկ տուժած

Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած։

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է պայթյել. կա երկու զոհ և մեկ տուժած