23/04/2021 12:31
Արցախի նախագահի աշխատակազմից չեն կարող ասել՝ նա կմասնակցի Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, թե՝ ոչ
Հայտնի չէ, թե ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցելո՞ւ է Ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունենալիք միջոցառումներին, թե՝ ոչ։
Aysor.am-ի հարցին ի պատասխան ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն ասաց.
«Չեմ կարող ասել»։
Մյուս հարցին, թե ճի՞շտ են մամուլում տեղ գտած հրապարակումները, որ Արայիկ Հարությունյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում, Լուսինե Ավանեսյանը դարձյալ նույն պատասխանը տվեց. «Չեմ կարող ասել»։