.jpg)
23/04/2021 18:36
Իրանում գտնվող «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing ինքնաթիռն այսօր վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են նաև, որ կոմիտեն գործի վերաբերյալ իր անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։