Երևանում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը (Լուսանկարներ)
23/04/2021 20:15

Երևանում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը (Լուսանկարներ)

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Երթը կազմակերպվել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ։

Պահանջատիրության ջահակիրներն արդեն 20-րդ անգամն են իրականացնում երթը։ Նախորդ տարի այն չէր անցկացվել՝ Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով և առողջապահական ռիսկերով պայմանավորված։

Երևանում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը (Լուսանկարներ)