Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը Բայդենի խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Միքայել Մինասյան
24/04/2021 20:42

Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը Բայդենի խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Միքայել Մինասյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո:

Ֆեյսբուքի իր էջում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է.

«Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտան և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ տարածաշրջանին սա պետք չէ: Հայաստանի իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ:

Կեցցե՜ Հայ դատի գրասենյակը, որ տարիներով զբաղվել է այս խնդրով,
կեցցե՜ն ամերիկահայ կազմակերպությունները,
կեցցե՜ ամերիկահայ համայնքը,
կեցցե՜ ՀՅԴ-ն:

Աստված պահապան հայ ժողովրդին»: