.jpg)
26/04/2021 13:09
ԵՄ-ն կարող է Հայաստանին ավելի մեծ աջակցություն տրամադրել, եթե պաշտոնական Երևանի կողմից լինի հստակ ձևակերպված ուղերձ. Լիտվայի արտգործնախարար
Նա նշեց, թե իր կարծիքով կարելի է ճանապարհներ գտնել այդ աջակցությունն ընդլայնելու համար՝ թե՛ քաղաքականապես, թե՛ մարդասիրական տեսանկյունից, և թե՛ տնտեսապես։
«Կարծում եմ, որ կարելի է խորացնել համագործակցության այդ գործընթացը, ընդլայնել տրամադրվող աջակցությունը։ Դրա համար հավանաբար անհրաժեշտ է պաշտոնական Երևանի կողմից հստակ ներկայացված ուղերձ։ Այդ դեպքում եվրոպական մայրաքաղաքներում կգտնվեն ավելի շատ բարեկամներ, ովքեր պատրաստ կլինեն ձեզ աջակցել», - ասաց Գաբրիելյուս Լանդսբերգիսը։