Առողջապահության նախարարն ու փոխվարչապետը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են «AstraZeneca» պատվաստանյութով
28/04/2021 17:27

Առողջապահության նախարարն ու փոխվարչապետը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են «AstraZeneca» պատվաստանյութով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին ասուլիսում ասաց Ավինյանը՝ պարզաբանելով նաև, թե ինչու են հենց այդ պատվաստանյութն ընտրել:

«Պատվաստանյութը հատուկ ենք ընտրել, որովհետև ամենաշատ սուտ լուրերը հենց դրա վերաբերյալ են տարածվում: Մոտավորապես 200 մլն դեպքից բացասական դեպքերն ընդամենը մի քանի տասնյակ են եղել»:

Նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ՀՀ-ում այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 2000 մարդ, ինչն, ըստ նրա, ցածր ցուցանիշ։ 

Առողջապահության նախարարն ու փոխվարչապետը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են «AstraZeneca» պատվաստանյութով