Նիկոլ Փաշինյանը Կազանից Երևան է վերադառնում այլ ինքնաթիռով
30/04/2021 22:38

Նիկոլ Փաշինյանը Կազանից Երևան է վերադառնում այլ ինքնաթիռով

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Կազանից Հայաստան է վերադառնում այլ ինքնաթիռով, Aysor.am-ին հայտնեցին կառավարությունից։

Ավելի վաղ Aysor.am-ին կառավարությունից հայտնել էին, որ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: «Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», - նշեցին գործադիր մարմնից։

Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Նիկոլ Փաշինյանը Կազանից Երևան է վերադառնում այլ ինքնաթիռով