Որ Ալիևը երազում էր Հայաստանում իշխանափոխություն լինի, միանշանակ է. Սերժ Սարգսյան
30/04/2021 23:03

Որ Ալիևը երազում էր Հայաստանում իշխանափոխություն լինի, միանշանակ է. Սերժ Սարգսյան

Հաղթանակից հետո Ալիևի գլուխը պտտվել է և տարբեր-տարբեր հայտարարություններ է անում, բայց որ ինքը երազում էր, որ Հայաստանում իշխանափոխություն լինի, միանշանակ է, ռեժիսոր Մհեր Մկրտչյանին տված հարցազրուցյում հայտարարել է ՀՀ երրոդն նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ալիևը միշտ պարտվել է մեզ և երազում էր ինչ-որ մի հաղթանակ ունենալ: Դե, թող դա էլ հաշվի իր հաղթանակը: Պատահական չէ, երբ ռազմական գործողություններն ավարտվեցին, նա ասաց, որ ինքը հո Փաշինյանին չի հաղթել՝ հաղթել է Քոչարյանի և Սարգսյանի բանակներին: Այդ մարդու ցանկությունը հասել է արդեն հիվանդագին ցանկության մակարդակի՝ մեզ ինչ-որ կերպ մի տեղ հաղթել: Դե թող հիմա խոսի, ինձ համար նա երբեք էլ կառուցողական չի եղել: Ում համար կառուցողական է եղել, թող հիմա ասի՝ իրո՞ք կառուցողական է Ալիևը, թե՞ ոչ», - նշել է Սարգսյանը։

Որ Ալիևը երազում էր Հայաստանում իշխանափոխություն լինի, միանշանակ է. Սերժ Սարգսյան