Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք, մահացել է 22 մարդ
01/05/2021 10:57

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք, մահացել է 22 մարդ

Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 216 596 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 532-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 199 115 (+980) մարդ, այս պահին բուժվում է 12 333 (-470) մարդ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5148 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4128 (+20), իսկ այլ պատճառներով՝ 1020 (+2):

Վերջին մեկ օրում մահացել է 22 մարդ:

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք, մահացել է 22 մարդ