Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստավել են կորոնավիրուսի դեմ (Տեսանյութ)
03/05/2021 10:38

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստավել են կորոնավիրուսի դեմ (Տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: 

«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել:

Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն», - ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է:
Ի պատասխան՝ Ավանեսյանը զեկուցել է, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է: