ԱԺ-ն այսօր կքննարկի վարչապետի ընտրության հարցը
03/05/2021 10:44

ԱԺ-ն այսօր կքննարկի վարչապետի ընտրության հարցը

Վարչապետի ընտրության օրակարգային հարցով այսօր՝ ժամը 12.00-ին, ԱԺ հատուկ նիստ է հրավիրել:

Հիշեցնենք, որ, ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել:

Ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Նրա հրաժարականից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու: Այնուհետև Ազգային ժողովը իրավունքի ուժող կհամարվի արձակված, և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին:

ԱԺ-ն այսօր կքննարկի վարչապետի ընտրության հարցը