05/05/2021 16:48
ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է երեք հայ գերիների վերադարձը Հայաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է Ադրբեջանի կողմից երեք հայ զինծառայողների վերադարձը Հայաստան։
Թվիթերի իր էջում Բլինկենը գրել է.
«ԱՄՆ-ն ողջունում է երեք հայ ձերբակալվածների ազատումը Ադրբեջանի կողմից։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր ձերբակալվածների և մասունքների փոխանակման գործընթացը և հարգել պարտավորություններն՝ ապահովելու մարդասիրական վերաբերմունք կալանավորվածների հանդեպ», - գրել է նա։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրելուց հետո Ղարաբաղում գերեվարված երեք հայ զինծառայողի։
Հայաստանին փոխանցվել են զինծառայողներ Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը, Սեյրան Թամրազյանը: