Մետրոյում տեղի ունեցած աղետի կապակցությամբ Մեքսիկայի նախագահը հայտարարել է եռօրյա սուգ
05/05/2021 13:45

Մետրոյում տեղի ունեցած աղետի կապակցությամբ Մեքսիկայի նախագահը հայտարարել է եռօրյա սուգ

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Մեխիկոյի «Օլիվոս» կայարանի թաղամասում մետրոյի կամրջի փլուզման հետևանքով զոհերի:

«Մեխիկոյի մետրոպոլիտենի 12-րդ գծում տեղի ունեցած ողբերգության պատճառով հայտարարվում է եռօրյա ազգային սուգ», - նախագահի համապատասխան հրամանագրի տեքստը մեջբերում է El Universal հրատարակությունը:

Ավելի վաղ Մեխիկոյում մետրոյի կամուրջը իր վրա գտնվող գնացքով փլուզվել էր: Մահացել է 24 մարդ, ևս 79-ը՝ վիրավորվել: