05/05/2021 13:30
Պատվաստումից հետո ինքնազգացողության փոփոխություն չեմ ունեցել, մի քանի ժամ անցկացրել եմ տեսախցիկների առաջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարևորությանն ու անհրաժեշտությանը:
«Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով», - նշել է Փաշինյանը։
Նա ասել է, որ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել, ավելին, մի քանի ժամ Ազգային ժողովում անցկացրել է տեսախցիկների առաջ։