05/05/2021 11:39
Շատ բաներ մանրակրկիտ ներկայացվեցին, բայց նաև շատ հարցեր կան. Միքայել Մելքումյանն՝ ապրիլյան պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցի մասին
Ներկայացվեց, թե ինչն է ազդել գործընթացների վրա, ինչ խնդիրներ են եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Միլքումյանը՝ խոսելով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին:
«Շատ բաներ մանրակրկիտ ներկայացվեցին, բայց նաև շատ հարցեր կան», - նշեց նա՝ ընդգծելով, որ փակ նիստի վերաբերյալ այլ մեկնաբանություններ անելը կոռեկտ չի համարում:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն փակ նիստում քննարկում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: