05/05/2021 13:15
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասնել է 34-ի
Աֆղանստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 34-ի, չորս մարդ վիրավորվել է, ևս 14-ն անհետ կորած է համարվում, հայտնում է տեղական 1TV հեռուստաալիքը:
Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր, որ Հերաթ նահանգում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով 13 մարդ է մահացել:
Ավելի վաղ Աֆղանստանի իշխանությունները, ըստ տեղական լրատվամիջոցների, նախազգուշացրել էին երկրի մի քանի նահանգներում հնարավոր անձրևների և ջրհեղեղի մասին: