05/05/2021 09:54
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերի բժիշկներին փոխանցել են առաջին բուժօգնության պարագաներ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները նախօրեին մարդասիրական օգնության հերթական առաքումն են իրականացրել հեռավոր բնակավայրեր:
Այսպես, ռուս խաղաղապահները «Ռուսական մարդասիրական առաքելություն» բարեգործական կազմակերպության անունից բժշկական սարքավորումների շարք են նվիրել Շոշ և Պառավաթումբ գյուղերի մանկաբարձական և պարամեդիկ կենտրոններին:
«Անկասկած, տեղացիներն ուրախ են մեր յուրաքանչյուր այցին, նրանք ուրախ են առաքված բժշկական սարքավորումներին: Այս սարքավորումները բժշկական օգնությունն ավելի մատչելի կդարձնեն Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակչի համար», - ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ալեքսեյ Օրլովը:
Ընդհանուր առմամբ, վերջին երկու շաբաթվա ընթացքում շուրջ 50 բժշկական սարքավորում է հանձնվել Լեռնային Ղարաբաղի բժիշկներին: Այսպիսով, 33 հավաքածու հանձնվել է Մարտակերտ քաղաքի շրջանային հիվանդանոցին՝ հետագա բաշխման համար: