Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու օրենքի նախագիծն ընդունվեց
06/05/2021 10:11

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու օրենքի նախագիծն ընդունվեց

83 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների համամասնությամբ խորհրդարանն ընդունեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ։

Նշենք, որ Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ համաներման հնարավոր շահառուների շրջանակն ընդլայնվելու է՝ ծառայությունից խուսափած անձանց համար համաներում առաջարկող օրինագծում նախատեսվող փոփոխությամբ: 

Սակայն համաներումը չի կիրառվելու սեպտեմբերի 27-ին հայտարաված զորահավաքային զորակոչից նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու օրենքի նախագիծն ընդունվեց