«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրությանը մասնակցելու է որպես առանձին կուսակցություն. Մակունց
06/05/2021 12:11

«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրությանը մասնակցելու է որպես առանձին կուսակցություն. Մակունց

«Քաղաքացիական պայմանագիրն» առաջիկա ընտրություններին մասնակցելու է որպես առանձին կուսակցություն, դաշինքով չի գնալու, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ մայիսի 10-ից հետո կներկայացնեն, թե ընտրացուցակն ինչ տրամաբանությամբ է լինելու, ում են ներգրավվելու:

Մակունցի խոսքով՝ ցուցակում նոր մարդիկ կլինեն: Հարցին, թե գործարարներ ցուցակում ընդգրկվելո՞ւ են՝ մեկնաբանություն չարեց:

«Ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքի համապատասխան», - ասաց խմբակցության ղեկավարը՝ նշելով իրենց կարգախոսը՝ «Ապագա կա»: 

«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրությանը մասնակցելու է որպես առանձին կուսակցություն. Մակունց