06/05/2021 17:53
Բուհերի վերաբերյալ կառավարության որոշումը ԵՊՀ-ն կվիճարկի դատարանում
Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդն արտահերթ նիստում որոշում կայացրեց քայլեր ձեռնարկել դիմելու վարչական դատարան՝ վիճարկելու կառավարության որոշումը։
Որոշումն ընդունվեց ձայների 48 կողմ, 2 դեմ և 8 ձեռնպահ համամասնությամբ։
Հիշեցնենք՝ կառավարությունը որոշում է ընդունել, որով հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։ Ըստ այդմ՝ կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, որից 55%-ին կնշանակի կառավարությունը, 10 տոկոսը՝ ԿԳՄՍՆ-ն, 10 տոկոսը՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, 25 տոկոսն էլ՝ ուսանողական կազմը։
Նշենք նաև, որ կառավարության որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։