Պուտինն ու Էրդողանը քննարկել են Պաղեստինում տիրող իրավիճակը
12/05/2021 16:16

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Պաղեստինում տիրող իրավիճակը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պաղեստինում տիրող իրավիճակը:

Այդ մասին հայտնում է РИА Новости-ն հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի հայտարարությանը:

«Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ուժեղ և զսպող դաս տա, այդ նպատակով Թուրքիան կշարունակի իր նախաձեռնությունները բոլոր մակարդակներում», - ասված է հայտարարության մեջ:

Նաև, ինչպես նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, «Էրդողանն ընդգծել է, որ ճգնաժամի հետագա սրումը կանխելու համար կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի այս հարցին և վճռական ու հստակ ազդանշաններ տա Իսրայելին՝ դադարեցնելու հարձակումները:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Պաղեստինում տիրող իրավիճակը