12/05/2021 13:32
Սյունեցու անվտանգությունն ապահովված չէ, առհասարակ, Հայաստանն այլևս չունի անվտանգ որևէ տարածք. Սոֆյա Հովսեփյան
Սյունիքում, Վայոց ձորում, Վարդենիսում, Տավուշում անվտանգ չի, առհասարակ, Հայաստանի Հանարպետությունն այլևս չունի անվտանգ որևէ տարածք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Եվ եթե մենք խաբում ենք, օրինակ, շիրակցուն, ով բավականին հեռու է Սյունիքի մարզից, ապա սյունեցուն չես կարող խաբել և ասել՝ «դու անվտանգ ես»: Ճիշտ կլինի, որ գոնե ուղղակի լռեն և գործ անեն, ոչ թե կեղծ ինֆորմացիա տարածեն: Այո, փաստում եմ, որ սյունեցու անվտանգությունն ապահովված չէ, և այդ առումով գրեթե ոչ մի գործողություն էլ արված չէ և չգիտեմ էլ՝ պլանավորվում է, թե ոչ», - նշեց պատգամավորը: