Սև լիճն այս պահին գտնվում է ադրբեջանական կողմի տիրապետության տակ, բանակցությունները երեկ արդյունք չեն տվել. Գորիսի փոխքաղաքապետ
13/05/2021 10:54

Սև լիճն այս պահին գտնվում է ադրբեջանական կողմի տիրապետության տակ, բանակցությունները երեկ արդյունք չեն տվել. Գորիսի փոխքաղաքապետ

Այս պահին Սյունիքում թշնամու հետ բանակցությունները շարունակվում են, լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Երեկվա բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել, այս պահին, կարելի է ասել, նույն վիճակն է։ 3-3.5 կմ ներխուժել են ՀՀ պետական սահման։ Բանակցող կողմն 1-ին բանակային կորպուսն է՝ սահմանապահ զորքերի հետ միասին։ Հույս ունենք, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի լուծել հարցը», - ասաց Հովսեփյանը։

Նա նշեց, թե 6 ամիս է՝ բարձրաձայնում են, որ Սև լճում խնդիր կա։

 «Սև լիճն այս պահին գտնվում է ադրբեջանական կողմի տիրապետության տակ։ Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի փոփոխությունների, սա մեր տունն է, և չեմ կարծում, որ ինչ-որ բան կարող է սյունեցուն հետ կանգնեցնել ճիշտ ճանապարհից։ Մենք այդ ճիշտ ճանապարհով գնալու ենք մինչև վերջ և պատրաստ ենք ցանկացած զարգացման», - ասաց փոխքաղաքապետը։

Սև լիճն այս պահին գտնվում է ադրբեջանական կողմի տիրապետության տակ, բանակցությունները երեկ արդյունք չեն տվել. Գորիսի փոխքաղաքապետ