Սյունիքում իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ-ը կձեռնարկի Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված միջոցառումներ
13/05/2021 17:36

Սյունիքում իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ-ը կձեռնարկի Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված միջոցառումներ

ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, և հետագա սրման դեպքում պատրաստ է ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված միջոցառումներ, հաղորդում է Կազմակերպության մամուլի ծառայությունը:

«ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Իրավիճակի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն», - ասվում է հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Նշվում է, որ միջադեպի մասին կազմակերպությունում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը զեկուցել է մայիսի 13-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ:

«Ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել հայկական տարածք», - ասված է հաղորդագրության մեջ:

Սյունիքում իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ-ը կձեռնարկի Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված միջոցառումներ