.jpg)
14/05/2021 14:59
Հուսով ենք, որ բանակցային ամբողջ գործընթացը կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ. Արմեն Խաչատրյան
Հուսով ենք, որ բանակցային ամբողջ գործընթացը կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի տեղակալը, կորպուսի հրամանատարներ են մասնակցում բանակցություններին, ռուսական և ադրբեջանական կողմերից ներկայացուցիչներ», - ասաց Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ բանակցությունները միայն Սև լճի վերաբերյալ չեն, այլ ընդհանուր այն վայրերի, որտեղ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մուտք են գործել։
Խաչատրյանն ասաց, թե չեզոք գոտին շատ արդյունավետ միջոց է հակամարտող կողմերի միջև հրադադարը պահպանելու համար, սակայն, նրա խոսքով, չեզոք գոտին չպետք է լինի միայն ՀՀ հողերի հաշվին։
«Եթե ստեղծվի չեզոք՝ անվտանգության գոտի, դա պետք է իրականացվի նաև Ադրբեջանի տարածքի հաշվին», - ասաց Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ իմքայլական պատգամավորը խորհրդարանում հայտարարում էր, թե պատերազմից հետո Սյունիքն անվտանգ է.
«Իհարկե, անվտանգ է Սյունիքը, ի՞նչ է եղել Սյունիքում, հակառակորդի կողմից ինչ-որ մեկին վնաս հասցվե՞լ է»։