.jpg)
16/05/2021 20:37
Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել Տաջիկստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր:
Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ:
Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ:
Նամակի պատճենն ուղարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: