Առանց կառավարությունից մեկ դրամ օժանդակություն ստանալու՝ բանկերը 2,5 միլիարդի վարկ են ներել զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին. ԿԲ նախագահ
18/05/2021 11:59

Առանց կառավարությունից մեկ դրամ օժանդակություն ստանալու՝ բանկերը 2,5 միլիարդի վարկ են ներել զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին. ԿԲ նախագահ

Առանց կառավարությունից օժանդակություն ակնկալելու՝ ՀՀ ֆինանսական համակարգը մոտ 2.5 միլիարդ դրամի վարկ է ներել զոհվածներին, զոհվածների կամ անհետ կորածների ընտանիքների անդամներին և վիրավորներին, ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Ես խոսում եմ բանկերի ու վարկային կազմակերպությունների մասին. 2.5 միլիարդ դրամ՝ առանց կառավարությունից մեկ դրամ օժանդակություն ստանալու», - ասաց Մարտին Գալստյանը։