.jpg)
18/05/2021 17:39
Bees ավիաընկերությունը Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթներ կիրականացնի
Bees ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 14-ից կմեկնարկի Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթներ։
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն խնդրում է դիմել ավիաընկերությանը: