Արմեն Սարգսյանը տեղեկացված չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ փաստաթուղթ է ստորագրելու
20/05/2021 15:52

Արմեն Սարգսյանը տեղեկացված չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ փաստաթուղթ է ստորագրելու

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացված չէ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին։

«Նախագահը փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ, հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին», - հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահականից հայտնել են՝ Արմեն Սարգսյանը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։

Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։

Այսօր կառավարության նիստիին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, թուղթը ստորագրելու է։

Արմեն Սարգսյանը տեղեկացված չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ փաստաթուղթ է ստորագրելու