Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ. Ալիև
20/05/2021 18:50

Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ. Ալիև

Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, ինչպես նաև սահմանների ճշտման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
 
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, որպեսզի ամբողջովին ավարտենք հարաբերությունների ռազմական մասը և նվազագույնի հասցնենք ապագա ռիսկերը: Նաև ես բազմիցս առաջարկել եմ աշխատել ադրբեջանա-հայկական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ: Բայց Հայաստանի ղեկավարությունը հրաժարվում է այդ առաջարկներից», - ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:
 
Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանին չի փոխանցել Ղարաբաղում ականապատված տարածքների քարտեզը, որի հետևանքով տարածաշրջանում պատերազմի ավարտից հետո վիրավորվել է ավելի քան 100 մարդ:
Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ. Ալիև