Լավրովն ու Բլինկենը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությանը
20/05/2021 09:40

Լավրովն ու Բլինկենը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է համագործակցության հնարավորություններն ու ԱՄՆ մտահոգությունները, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը փնտրում է ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ», - ասվում է Փրայսի հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN-ը:

Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման որոնումը: